News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը: Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հաղորդում է «Արցախպրեսը»

«Օրենքը վերաբերվելու է բոլոր աշխատողներին՝ անկախ նրանից նրանք աշխատում են պետական, թե մասնավոր հատվածում: Օրենքով նախատեսվում է մի բացառություն, որ եթե անձը ստանում է նվազագույն աշխատավարձ, ապա այդ գումարը պետք է իր փոխարեն գործատուն վճարի: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարները կպահվեն վարձու աշխատողներից ամսական 1000 դրամ իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում տարեկան 12 հազար դրամ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը եւ ավելացրել, որ իրենց գնահատականներով հիմնադրամին Արցախից տարեկան կուղղվի մոտ 700-800 միլիոն գումար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ