News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը տարածել է բաց նամակ՝   Մարկ Ռուդինշթեյնին թատրոնի տնօրեն նշանակելու մասին լուրերի կապակցությամբ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ամբողջ շաբաթ լուրեր էին պտտվում, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը նոր տնօրեն է ունենալու՝ հայտնի պրոդյուսեր Մարկ Ռուդինշթեյնը։

Մարկ Ռուդինշթեյնը հաստատել է այդ տեղեկությունը, ճշգրտելով, որ ինքն է առաջարկել իրեն այդ պաշտոնի համար։

«Ջիգարխանյանը կարծես դեմ չէր։ Առավել ևս, որ թատրոնը պետք է հանել «ֆինանսական փոսից», որում այն հայտնվել էր նախկին տնօրենների գործունեության պատճառով»,- նշել է կինոպրոդյուսերը՝ խոստովանելով, որ պատրաստ է ստանձնել ճգնաժամային մենեջերի դերը։

«Արմեն Բորիսիի հանդեպ հարգանքից ու ընկերական զգացմունքներից ելնելով՝ ես առաջարկել եմ իմ թեկնածությունը,- պատմել է Ռուդինշթեյնը,- Նա ուրախացել է իմ առաջարկից, ասելով, որ կարելի է փորձել։ Նրան օգնել է պետք, ես փորձառու մարդ եմ, նա գիտի այդ մասին»,- հավելել  է Ռուդինշթեյնը։

Հունվարի 12-ին նրա թեկնածությունը պետք է քննարկվեր Մոսկվայի մշակույթի վարչությունում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նոր նշանակում ոչ միայն տեղի չի ունեցել, այլ հակառակը՝ Արմեն Բորիսիի թատրոնի կայքում  հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ բաց նամակ․

«Թատրոնը նման բանակցություններ պարոն Ռուդինշթեյնի հետ չի վարել։ Համապատասխանաբար, նրա թեկնածությունն էլ չի առաջադրել։  Նման հայտարարությոնները խնդրում ենք դիտարկել որպես առանձին անձանց մասնավոր նախաձեռնություններ, որոնք մեզ անհայտ նպատակներով են իրականացվել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ