News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2017 թվականին Ռուսաստանն արտահանել է ավելի քան 14 մլրդ դոլարի սպառազինություն, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ռուսական աղբյուրին:

«Անցյալ տարի արտահանվել է 14 մլրդ դոլարից ավելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ չնայած արեւմտյան պատժամիջոցներին, 2017-ին Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերել՝ «երկրներ, որոնք նախկինում երբեք սպառազինության համար Ռուսաստանին չեն դիմել»:

Օգոստոսի վերջին Ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային խորհրդի ղեկավար Դմիտրի Շուգաեւը հայտնել էր, որ ռուսական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտահանման պատվերները կազմել են մոտ 47-50 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ