News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանը հայտնել է, որ քայլեր է ձեռնարկելու ու «համապատասխան ձեւով պատասխանելու է ԱՄՆ թշնամական գործողություններին», հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցային ցուցակում էր ընդգրկել այաթոլա Սադիկ Լարիջանիին, Իրանի դատական համակարգի ղեկավարին։

«Լարիջանիին պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի թշնամական ու ապօրինի գործողությունները ․․․ հատել են միջազգային համայնքում վարքագծի բոլոր թույլատրելի սահմանները ու ԱՄՆ երկկողմանի ու միջազգային պարտավորությունների տեսակետից միջազգային իրավունքի խախտում են, որին անկասկած Իրանը լրջորեն կարձագանքի»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի դրանից ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ  մի շարք իրանցիների պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու՝ ԱՄՆ որոշումը «ընդամենը ապացուցում է իրանական մեծ ազգի հանդեպ ԱՄՆ կառավարոււթյան շարունակվող թշնամանքը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ վերջին անգամ է երկարաձգել Իրանի «միջուկային համաձայնագրի» շրջանակում պատժամիջոցների չեղարկման ժամկետը ու ԵՄ-ից պահանջել էր մասնակցել համաձայնագրի փոփոխմանը, նշելով, որ հիմա փոփոխությունների համար վերջին հնարավորությունն է ։ Բացի դրանից Թրամփը Իրանին անվանել էր ահաբեկչության գլխավոր հովանավոր ու ասել, որ մտադիր է օրենսդրորեն ամրագրել  կոշտ պատժամիջոցներ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ու փորձարկման համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ