News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան չափազանց մտահոգված է Իրանի դեմ ԱՄՆ նոր ընդլայնված պատժամիջոցային ցանկով, այդ թվում՝ այդ ցանկում արտասահմանյան քաղաքացիների ընդգրկմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին ուղղած Թրամփի կոչերին՝ աշխատել Իրանի հարցով նոր համաձայնագրի վրա, Ռյաբկովը հայտարարել է. «Մեզ անհանգստացնում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ է դիմում շանտաժի եւ ճնշման»:

Նա ընդգծել է, որ Մոսկվան ուշադրություն է դարձնում այն բանին, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ճակատագրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները շատ ուշադիր կուսումնասիրեն Հյուսիսային Կորեայում եւ մի շարք այլ երկրներում:

ԱՄՆ իշխանությունները նախօրեին հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք տարածվում են 5 ֆիզիկական անձանց եւ 9 կառույցների վրա: ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այսպես կոչված, «կրկնակի պատժամիջոցների» «սեւ ցուցակի» մեջ են ներառվել  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերպաշտպանության վարչությունը, Գերագույն խորհուրդը ե կիբերտարածքի  Ազգային կենտրոնը: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նաեւ Իրանի դատական համակարգի ղեկավար, այաթոլլահ Սադիկ Լարիջանիի դեմ:

Դրանից բացի, պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Չինաստանի 2 քաղաքացի եւ մեկ ընկերություն:

Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցների վերացման ռեժիմը 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ