News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ արդարադատության նախկին եւ ներկայիս նախարարները եւ Նուբարաշեն ՔԿՀ պետը չարաշահել են իրենց լիազորությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ մանրամասնելով, որ դեռևս 2017թ. դեկտեմբերի 11-ին ինքը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Հովհաննես Հարությունյանի նկատմամբ կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի հետ, սակայն մինչեւ օրս Գլխավոր դատախազությունից որևէ արձագանք, որևէ պատասխան չի ստացել:

«Ես բազմաթիվ անգամներ դիմել եմ ներկայիս եւ նախկին արդարադատության նախարարներին եւ քրեակատարողական հիմնարկի պետին, որպեսզի պատշաճ բուժում ստանա իմ պաշտպանյալը, սակայն իմ բոլոր դիմումները մերժվել են, ուստի ես գտնում եմ, որ այդ պաշտոնյաները  կատարել են հանցագործություն, եւ այդ հիմքով էլ ներկայացրել հաղորդում նացագործության մասին»,-ասաց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ ինքը  պատասխան չի ստացել ՀՀ գլխավոր դատախազութունից, եւ դրա հիման վրա բողոք է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ` դատախազության անգործության դեմ:

«Նույն օրը դատախազությունից պատասխան ստացա,  որ իմ ներկայացրած հաղորդումը չի քննվելու»,-ասաց Հայարփի Սարգսյանը` հավելելով, որ այս պահին սպասում է դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ