News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում ջարդերը Ցեղասպանության ակնհայտ դրսեւորում էին: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փախստականների հարցերով համակարգող Մարիամ Ավագյանը:

Նրա խոսքով՝ Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ահռելի քանակությամբ փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ բնակչության նկատմամբ բռնության դրսեւորումների մասին:

«Այս մասին բազմիցս գրել են նաեւ արտասահմանյան լրատվամիջոցները, ինչպիսին են «Ազատության ձայնը», New-York Times-ը, «Իզվեստիան» եւ այլն»,- պարզաբանեց Ավագյանը՝ դժգոհելով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը համապատասխան քարոզչական աշխատանք չի կատարում տարբեր խոշոր միջազգային կազմակերպություններում այդ իրադարձությունները պատշաճ ներկայացնելու համար: Նա նշեց, որ Բաքվի ջարդերի զոհերի ճշգրիտ թվի մասին տվյալներ չկան: Սակայն նշեց, որ որոշ գնահատականներով՝ Բաքվի ջարդերի ժամանակ սպանվել է մոտ 9 հազար մարդ, իսկ Սումգայիթում 700-ից ավելի:

Ավագյանը նաեւ հիշեցրեց, որ այս կամ այն երկրի ներկայացուցիչների Բաքու պաշտոնական այցերի ժամանակ նրանք պարտավոր են այցելել «Շեհիդների» ծառուղի, որտեղ թաղված են հայկական ջարդերի կազմակերպիչները: Նա կոչ արեց ավելի մեծ ակտիվություն հանդես բերել՝ ուղղված այն բանին, որ Ադրբեջան այցելող տարբեր երկրների ներկայացուցիչները զերծ մնան այդ ծառուղի այցելելուց, ինչպես դա ժամանակին արել են Ռուսաստանի եւ Շվեյցարիայի նախագահները:

Դրանից զատ, նրա գնահատմամբ՝ 1988 թվականից սկսած եւ 1990 թվականին Խորհրդային Ադրբեջանից հեռացել է մոտ 660 հազար հայ: Իսկ խոսելով Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների թվի մասին՝ Ավագյանը նշեց, որ նրանց թիվը միանգամայն հնարավոր է, որ հասնի մինչեւ 1 միլիոնի, սակայն նրանց թվում մեծ թվով հայեր կան, որոնք Ադրբեջանից արտասահման փախչելով՝ այնտեղ նշվում են որպես ադրբեջանցի փախստական կամ նրանց անձնագրերում նշում են, որ այնտեղ են ծնվել: Ավագյանը կարծում է, որ իրականում Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում կարող էր բնակվել մոտ 2 մլն հայ, բայց քանի որ նրանցից շատերը փոխել են ազգանունները, նրանց թիվն աստիճանաբար նվազել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news