News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 Բեռլինի հասարակական տրանսպորտում մեզ համար շատ հետաքրքիր մանրամասներ կան: Օրինակ՝ քաղաքային էլեկտրական գնացք կամ մետրո կարելի է անցնել առանց ուղեւորության տոմս ներկայացնելու: Քանի որ չկա մեկը, ում պետք է այն ցույց տալ:

 Բայց թեեւ, հազվադեպ, բայց  լինում է, որ մետրոյի կամ գնացքի վագոն են մտնում հսկիչները: Այդ ժամանակ օրինախախտներին ոչինչ չի փրկի. տուգանքը հասնում է 60 եվրոյի: Եվ արդարացումները, թե  «տոմսը մոռացել եմ տանը», բացարձակապես չեն օգնի:

Ավտոբուսներում հսկիչներ չկան, այդ գործառույթները կատարում է  վարորդը:

Ավտոբուսի մեջտեղի դուռը լայն է եւ նախատեսված է հաշմանդամի սայլակով մարդկանց կամ մանկական սայլակների համար: Հենց այս դռնից, որը վարորդի ուշադրությունից հեռու է, կարող են օգտվել օրինախախտները:

Սակայն, նրանց համար նոր տարում «անակնկալ» է նախատեսվում. ավտոբուսները նույնպես կվերահսկվեն: Ոչ բոլորը, իհարկե, այլ ավելի քան 200 ավտոբուսային երթուղիներ ունեցող ամենախոշոր գծերը:

Մյուս լուրը կապված է Բեռլինում… երթուղային տաքսիների ներդրման հետ: Երեւանում տարսնպորտի այս տեսակի օգտագործումը համարվում է սովի եւ ցրտի 90-ականների մնացուկ, որից պետք է ազատվել:

Բեռլինում սակայն երթուղային տաքսին կտարբերվի նույն հարմարավետությամբ, որը հատուկ է նաեւ հասարակական տրանսպորտի մյուս տեսակներին:

Նախագիծը փորձնական է եւ սկզբում կսահմանփակվեն Mercedes մակնիշի 50 միկրոավտոբուսներով

Ըստ մտահաղացման՝ նորույթը մարդատար տաքսիի եւ սովորական միկրոավտոբուսի միջեւ ինչ-որ միջին բան կլինի: Այսինքն՝ միկրոավտոբուսը չի հետեւի մշտական երթուղուն, այլ տաքսու նման` ուղեւորների պատվերով կաշխատի:

 Հիշեցնենք, որ նման գաղափար նախաձեռնել էին նաեւ մեր տաքսու վարորդները:

Բեռլինում նման ուղեւորության արժեքը կլինի ավելի ցածր, քան սովորական տաքսիների վարձը, բայց ավելի բարձր, քան հասարակական տրանսպորտի սակագինը: Եթե նախագիծը արդարացնի իրեն, ապա միկրոավտոբուսների պարկը  մի քանի հարյուրով կավելանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ