News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Իրանը դարձյալ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը Թեհրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրում լուրջ փոփոխություններ կատարելու մասին, հայտնում է DW-ն: 

«Այս համաձայնագիրը միջազգայնորեն ընդունված եւ ավարտված համաձայնագիր է եւ չի կարող նոր քննարկումների առարկա լինել»,- հունվարի 13-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: Փաստաթղթում նշվում է, որ այս պատճառով Թեհրանը չի համաձայնվի ուղղումներ կատարել եւ 2015-ին Վիեննայում կնքված համաձայնագրի շրջանակից դուրս նոր պարտավորություններ չի ստանձնի:

Ավելի վաղ Սպիտակ տունը 120 օրով հետաձգել էր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, սակայն միաժամանակ հայտարարել էր, որ այդ ժամկետի ընթացքում միջուկային համաձայնագրում պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն: Ընդհանուր առմամբ, Թրամփն առաջ է քաշել 4 վերջնագրային պահանջ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 12-ին արդեն հայտարարել էր, որ միջուկային համաձայնագիրը հետագա սակարկության առարկա չէ, իսկ Թրամփի վերջնագիրը «ձանձրալի»: «Թրամփի քաղաքականությունը միայն միջազգային կարեւոր պայմանագիրը թաղելու հուսահատ փորձ է: Հնացած հռետորաբանությունը կրկնելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է լիարժեք հետեւի համաձայնագրին, ինչպես դա Իրանն է անում»,- նշել էր Զարիֆն իր Twitter-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում հայտարարել են, որ Թրամփն ութ անգամ հանդիպելու առաջարկ է արել Ռոհանիին
«Ասում են, որ ի վերջո իրանցիները ստիպված կլինեն շփման մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, սակայն...
Իրանը ուրանի հարստացման ցենտրիֆուգերի համար ռոտորների արտադրության գործարան է կառուցել
Գործարանի հզորությունները բավարար են, որպեսզի սկսեն օրական IR-6 60 ցենտրիֆուգի արտադրությունը…
ԱՄՆ ելքը Իրանի միջուկային համաձայնագրից բացասաբար կազդի Մերձավոր Արեւելքի վրա. Լիբանանի նախագահ
Վերջինս նշել է նաեւ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ իր հանդիպման մասին...
Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք Է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Իրանը հանձնառու է օրենքի գերակայությանը...
CMA CGM ֆրանսիական ընկերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հեռանում է Իրանից
«Թրամփի վարչակազմի գործողությունների պատճառով մենք որոշեցինք դադարեցնել Իրանում մեր գործունեությունը»...
Իրանը որոշել է մնալ միջուկային գործարքում. Զարիֆ
Նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել իրանական միջուկային գործարքի անդամ երկրների նախարարական նիստը…
Ամենաշատ
Partner news