News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 23
Տեսնել լրահոսը

Միսիսիպիի բանտում մահացել է «Կու կլուկս կլան»-ի ղեկավարներից մեկը՝ 92-ամյա Էդգար Ռեյ Քիլենը, հաղորդում է Clarion Ledger-ը:

Մահվան ճշգրիտ պատճառը չի հաղորդվում, սակայն բանտում նշել են, որ նա տառապում էր խորնիկական հիպերտոնիայից:

Ֆիլադելֆիայում «Կու կլուկս կլան»-ի հիմնադիրներից  մեկը, բապտիստ քահանա եւ փայտասղոցարանի աշխատակից Էդգար Ռեյ Քիլենը 60 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռասայական հավասարության կոնգրեսի երեք անդամների սպանության համար, որոնք պայքարում էին ընտրություններում աֆրոամերիկացի ընտրողների գրանցման համար:

Իրավապաշտպանները սպանվել էին 1964 թվականին: Երեք տարի անց Քիլենին եւ «Կու կլուկս կլան»-ի այլ անդամներին դատապարտեցին սպանության համար, սակայն ատենակալների դատարանը արդարացրեց նրան` պատճառաբանելով, որ  «քահանային չեն դատապարտում »:  Միայն 2005 թվականին նա հայտնվեց բանտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news