News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իրավապահ մարմինները փնտրում են Լվովի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Էլնար Աբիեւային, ով իր մեքենայով վրաերթի է ենթարկել պարեկային ծառայության երկու աշխատակցի:

Haqiin.az-ը, վկայակոչելով Ուկրաինայի լրատվամիջոցներին հաղորդում է, որ վերջին չորս տարիների ընթացքում տիկինը 13 խախտման մասին արձանագրություն է ստացել, մասնավորապես, թմրանյութերի ազդեցության տակ վարելու համար: 26-ամյա Էլնարին ոստիկանության աշխատակիցներին կանխամտածված միջին ծանրության մարմնական վնասվածքներ ենթարկելու մեղադրանք է ներկայացվել: Հարցաքննության մասին նրան երկու անգամ ծանուցում են ուղարկել, բայց նա այդպես էլ չի ներկայացել ոստիկանություն:

Նշենք, որ համաձայն Լվովի ոստիկանության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ Peugeot-ի ղեկին նստած կնոջը ոստիկանները հունվարի 14-ին կանգնեցրել են. նա դուրս էր եկել հանդիպակաց տրամվայի գծերին:

Ոստիկանները պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, սակայն նա հրաժարվել է: Նրա հետ շփման ընթացքում ոստիկանները կնոջ մոտ թմրանյութերի ակնհայտ ազդեցություն են նկատել: Կինն անսպասելի սեղմել է արգելակը եւ վրաերթի ենթարկել ոստիկաններից մեկին, որը հարվածից մի կողմ է շպրտվել: Այնուհետ նա նույնը արել է մյուս ոստիկանի հանդեպ, սակայն ոստիկանը ամուր բռնվել է կապոտից: Դա կնոջը չի կանգնեցրել եւ նա կապոտից բռնված ոստիկանի հետ մի քանի փողոցով անցել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
48-ամյա կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը
Սվետլանա Մ.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն՝ Աշոտ Մ.-ին, ով այն ձեռք էր բերել 1992-1993թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ…
Դեղատնից դրամապանակ «թռցրած» Վիտալին ներկայացել է բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություն
Հուլիսի 17-ին` ժամը 20.40-ին, Ալինա Խ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը...
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում
Ոստիկանությունից հայտնեցին, որ տեղեկություններ ունեն տուն-ինտերնատում...
Թունավորում Արթիկում. Ընտանիքի 4 անդամները հիվանդանոցում են, այդ թվում երեխա
Հուլիսի 17-ին` ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ...
Չարաշահումներ՝ ավտոմեքենաների պարտադիր տեխզննում իրականացնելու ընթացքում. վերականգնվել է 6.700.000 դրամ
Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ…
Երեւան-Մեղրի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. Ժամանել են փրկարարներ
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը…
Ամենաշատ
Partner news