News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը

2017 թվականի արդյունքներով Արցախի բյուջե հարկային մուտքերը կազմել են 39,7 մլրդ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 22 տոկոսով կամ 7,4 մլրդ դրամով: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ տարվա արդյունքներով հարկերի հավաքումը 6,1 տոկոսով գերակատարվել է: Ըստ որում՝ հարկային եկամուտների աճի մեջ առյուծի բաժինն ապահովել  են առաջին 7 խոշոր հարկատուները՝ 5,4 մլրդ դրամ, իսկ մնացած 2 մլրդ դրամը ստացվել է փոքր եւ միջին ձեռնարկություններից:

Անցյալ տարվա արդյունքներով հարկերի լրացուցիչ մուտքերը կազմել են 2,2 մլրդ դրամ, որի 50 տոկոսը ստացվել է «Բեյզ մետալս» լեռնաարդյունահանման ձեռնարկությունից, մնացած 1,150 մլրդ-ն ապահովել են մյուս հարկատուները:

«Ընդհանուր առմամբ, բյուջեի եկամուտները տարվա արդյունքներով հասել են 41,1 մլրդ դրամի՝ ծրագրված 38,8 մլրդ դրամի փոխարեն: Ցուցանիշը գերակատարվել է 6 տոկոսով, ինչը վերջին 10 տարում աննախադեպ է»,- նշեց Գրիգորի Մարտիրոսյանը:

Դրա հետ մեկտեղ, բյուջեի ծախսերը տարվա արդյունքներով կազմել են նախատեսած ցուցանիշի 97 տոկոսը կամ 92 մլրդ դրամ, համապատասխանաբար տարին փակվել է առանց պարտքերի կուտակման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Մամեդյարովի կոչը ոչ իրավազոր է. Արցախի ԱԳՆ խոսնակ
Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր...
Վերաբնակեցմանն ուղղվող պետական միջոցներն ավելացել են. Արցախի պետական նախարար
Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ…
Արցախում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը. նախարար
Գործընթացը թե՛ Արցախում եւ թե՛ ՀՀ-ում սկսվել էր 2013 թվականին, բայց այնուհետեւ կանգ էր առել, չնայած որոշակի աշխատանքներ կատարվել էին. ներդրվել էր եկամտային եւ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգերը...
Արցախում արտոնյալ հարկային դաշտ է ձեւավորված, մեղմացումներ են եղել. ֆինանսների նախարար
Մեղմացվել են սահմանված որոշ պատասխանատվության միջոցները եւ միասնականացվել են հարկվող օբյեկտների նկատմամբ տարբեր հարկատեսակներով կիրառվող հարկման կանոնները…
Արցախում գնաճ գրեթե չի արձանագրվել, իսկ բյուջեի եկամուտների գերակշիռ մասն ապահովել են 7 հարկատուներ. Նախարար
Դա շատ բարձր ցուցանիշ է, եւ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել…
Ղարաբաղում վերաբնակեցման ծրագրի խթանման համար լրացուցիչ 400 մլն դրամ կհատկացվի
Հատկացված ֆինանսական միջոցները հիմնականում կուղղվեն բնակարանաշինությանը, որը կիրականացվի Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կողմից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news