News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 20
Տեսնել լրահոսը


Հունվարի 12-ին, ժամը 23.50-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վահագնի թաղամասի տներից մեկում գողություն է եղել:

Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էր: Պարզվեց, որ նույն օրը ժամը 22.40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր: Տանը ոչ մեկ չէր եղել, գործել էր հակաառեւանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ եւ նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր:

Բաժնում պարզվեց կասկածյալի ինքնությունը՝ Վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանեց կատարածը:

Պարզվեց նաեւ, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ՝ այդ թվում ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից:

Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ:

Մանրամասները՝ տեսանյությում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Մեքենայով հետեւել ենք, ուզում էինք մոտենալ՝ մեզ վրա սկսեց կրակել». պատմում է Շամիրամում սպանդի ականատեսը (ֆոտո)
Մամե Օզմանյանը հորեղբոր տղայի հետ մեքենայով հետեւել է սպանդն իրականացրած Թելման Քալաշյանին...
«Փաստ». Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար
Շուրջ վեց ամիս է վերեւներում «տանիք» ունեցող...
Արտաշատում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին
Բացահայտվել էր 2002թ. սրճարաններից մեկում կատարված գողությունը...
Դինքը սպանվել է իշխանության եւ պետության ներսում բույն դրած ավազակների համագործակցությամբ. թուրք պատգամավոր
Նախարարների որդիները կոշիկի տուփերի մեջ միլիոններ են պահում, իսկ Հրանտ Դինքը քայլում էր ծակված կոշիկով...
Մեկ տարի առաջ կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց. Դրդիչը աղջիկ էր
Հանցախմբի անդամները եղել են Ամալյա Կարապետյանը...
Մասիսի ոստիկանները 10 ից ավելի բնակարանային գողություններ են բացահայտել
Պարզվել է, որ գողերի խումբը երեք հոգանոց է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news