News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբողա փողոցն արդեն պաշտոնապես Արա Գյուլերի անունով է կոչվում։

Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերն իր անունով վերանվանված փողոցում ա «Արա Գյուլերի փողոց» անունը կրող ցուցանակը լուսանկարել եւ տեղադրել է Twitter–ի իր էջում։ «Բեյօղլուի Թոմթոմ թաղամասում Թոսբողա փողոցի աւոնը փոխվել է որպես Արա Գյուլերի փողոց»,–գրել է Արա Գյուլերը Twitter–ում։

Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ