News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը դեմ է Թեհրանի դեմ Վաշինգթոնի միակողմանի պատժամիջոցներին եւ կողմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պահպանմանը` որպես «մեծ դժվարությամբ կնքված արժեքավոր գործարքի»: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համապարփակ պայմնավորվածությունների ձեռքբերումը հեշտ գործ չէր, հետեւաբար, շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է երկու անգամ ավելի շատ գնահատի այդ արդյունքները»,  - ասել է դիվանագետը: «Կցանկանայի կրկին ընդգծել` Չինաստանը դեմ է, որ շահագրգիռ երկրները դիմեն միակողմանի պատժամիջոցների՝ առաջնորդվելով միայն ներքին ազգային օրենսդրության նորմերով»:

Կանը նշել է, որ Պեկինի այս դիքորոշումը հետագայում էլ անփոփոխ կմնա:

«Մենք նկատել ենք, որ միջազգային հանրության մեծ մասը սատարում է Իրանի համաձայնագրին, եւ մենք էլ մեր հերթին հավանություն ենք տալիս այս փաստաթղթին», - ասել է նա՝ ընդգծելով, որ համաձայնագիրը «բավարարում է համընդհանուր հիմնական շահերը»:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնելու է իր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին, եթե դրանում փոփոխություններ չարվեն: 

Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցների վերացման ռեժիմը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ