News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը քվեարկության արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է ձայների 39.1 տոկոսը եւ փաստացի հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չեխիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենում հունվարի 12-ին եւ 13-ին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ  բացի Զեմանից անցել է Գիտությունների Ակադեմիայի նախկին նախագահ Իյիրժի Դրագոշը՝ ձայների 26.3 տոկոսով եւ զբաղեցրել է 2-րդ տեղը: Երկրորդ փուլը տեղի կունենա հունվարի 26-27-ը:

Զեմանի օգտին առաջին փուլում, ըստ նախնական տվյալների,  քվեարկել է մոտ 1.87 միլիոն մարդ, շուրջ 1.25 միլիոն մարդ քվեարկել է Դրագոշի օգտին: Գործող նախագահը հաղթել է բոլոր 13 մարզերում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ