News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան կազմել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին առաջիկա շաբաթներին կսկսեն զբոսաշրջային վիզա տալ: Այս մասին հաղորդում է «Սադա ալ Բալյադը»:

Պետությունների ցանկում, ըստ թերթի, կա Շենգեն գոտու 25 երկիր, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Ճապոնիայի, Չինաստանի, Սինգապուրի, Ավստրալիայի, Մալայզիայի, Բրունեի, Հարավային Կորեայի, Հարավային Աֆրիկայի պետությունները: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը չի նշվում թերթում ներկայացված ցուցակում:

Զբոսաշրջության եւ ազգային ժառանգության համաձայն գլխավոր վարչության համաձայն՝ էլեկտրոնային զբոսաշրջային վիզաները տրամադրվում են 30 օր ժամկետով հատուկ արտոնագրված ընկերությունների միջոցով:

Ավելի վաղ այս շաբաթ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիան 25-ից բարձր տարիքի օտարերկրացի կանանց կարճաժամկետ զբոսաշրջային վիզաներր կտրամադրի, որոնք ցանկանում են թագավորությունը այցելել  առանց ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների:

Այժմ թագավորության իշխանությունները զբոսաշրջության ոլորտի զարգացմանն են ձգտում: Թագավորությունը նախատեսում է 2030 թվականին 30 միլիոն այցելու ունենալ: Այժմ այս թիվը 16 միլիոն մարդ է, ընդ որում նրանց թվում զբոսաշրջիկներ չկան, բայց 2020 թվականին Սաուդյան Արաբիան ակնկալում է տարեկան 47 միլիարդ դոլարի զբոսաշրջային եկամուտ ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ