News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանում Cannabis Expo 2018 ցուցահանդեսում քննարկվել է կանաբիսի արդյունաբերական արտադրությունը, հաղորդում է Kommersant.ru-ն:

Մասնակիցները հիշեցրել են, որ մարիխուանան բժշկության մեջ լայն կիրառություն ունի, այդ թվում, խրոնիկական հիվանդությունների ցավը նվազեցնելու համար:

 «Լուրջ հիվանդություններ ունեցող հիվանդների համար, ինչպիսիք են քաղցկեղը, էպիլեպսիան եւ ցրված սկլերոզը, կա դեղամիջոց, որը մենք կարող ենք արտադրել նաեւ Հունաստանում», - ասել է Հունաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Յանիս Ցիրոնիսը:

 Նա ավելացրել է, որ մոտ ապագայում բժշկական կանբիսի օգտագործելու վերաբերյալ փոփոխությունները խորհրդարան կներկայացվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ