News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Գյուղատնտեսության եւ պարենի նախարար Քրիստիան Շմիդտը փետրվարին Ֆեդերացիայի եւ հողերի հանդիպում է նախատեսում անցկացնել, որի թեման կլինի խոզերի աֆրիկյան ժանտախտը: Այս մասին հողային դեպարտամենտի ղեկավարներին ուղղված նամակում հայտնել է  Շմիդտը, հաղորդում է AFP-ն:

Հանդիպման նպատակն է խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման դեմ պայքարի միջոցները քննարկելը, որը Արեւելյան Եվրոպայում համաճարակի բնույթ է ստացել: Շմիդտը նամակում նշել է, որ պատրաստվում է աջակցել DVB-ի՝ վայրի խոզերին հրազենով որսալու պահանջին, որոնք համարվում են հիվանդության հնարավոր տարածողները:

Խոզերի աֆրիկյան ժանտախտի  տարածումը Գերմանիայում «աղետալի հետեւանքների» կահնգեցնի, ասում է DVB- ի նախագահ Յոահիմ Ռուկվիդը:

Focus Online-ին տված հարցազրույցում նա մտավախություն է հայտնել, որ խոզերի ժանտախտը, որի բռնկումը արդեն գրանցվել է Չեխիայում, կարող է լուրջ վնաս հասցնել գերմանացի ֆերմերներին եւ շուկային:

Ռուկվիդը որսորդության եւ գյուղատնտեսության համար պատասխանատու մարմիններին կոչ է արել «հնարավոր ամեն ինչ անել» Գերմանիայում վարակի տարածման դադարեցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ