Հունվարի 13-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 187 տան արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 187 եւ 185 տների միջանկյալ հողաշեն պատը (6 քմ) մասամբ փլուզվել է (4 քմ)` ներսի կողմից փակելով թիվ 187 տան մուտքը. տուժածներ չկան:
Փրկարարները հեռացրել են թափված զանգվածը եւ բացել տան մուտքը: