News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 13-ին Վիեննայում զանգվածային հակակառավարական ցույց է տեղի ունեցել: Ակցիային մասնակցել է շուրջ 20 հազար մարդ, հաղորդում է  DW-ն՝ վկայակոչելով Վիեննայի ոստիկանությանը եւ Twitter-ի միկրոբլոգին` նշելով, որ մասնակիցների ավելի կոնկրետ թիվը դժվար է գնահատել:

Ցույցը խաղաղ է անցել: Մասնակիցները հավաքվել են Վիեննայի արեւմտյան կայարանի մոտ գտնվող  Կրիստիան Բրոդի հրապարակում եւ երթով գնացել են մինչեւ քաղաքի կենտրոն:

Ակցիային մասնակցության կոչ էր արել Offensive gegen Rechts եւ Plattform Radikale Linke ձախակողմյան կազմակերպությունները եւ փախստականների պաշտպանությամբ զբաղվող Plattform für eine menschliche Asylpolitik-ը:

Կազմակերպիչները Ավստրիայի Ժողովրդական կուսակցության եւ Ավստրիական Ազատության կուսակցության իշխող կոալիցիային ռասիստական, աջ ծայրահեղական եւ նեոֆաշիստական միտումների մեջ են մեղադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ