News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան ԵՄ  հետ հարաբերություններում արտոնյալ գործընկերության առաջարկը  չի ընդունի եւ Եվրամիության հետ բանակցություններում «երկրորդ դասի» կարգավիճակին համաձայն չէ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Եթե մենք ստանանք «արտոնյալ գործընկերության» առաջարկություն, մենք անգամ առանց քննարկելու այն կմերժենք: Ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ԵՄ հետ հարաբերություններում երկրորդ դասի կարգավիճակ առաջարկել», - Haberturk հեռուստաընկերության եթերում ասել է Չելիկը:

Նա ավելացրել է, որ ԵՄ-ն չպետք է Թուրքիային որպես փախստականների ճամբար դիտարկի, որի հետ  կարելի է համագործակցել միայն միգրացիոն հարցերով, եւ որպես ռազմական շտաբի, որի հետ հնարավոր է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ