News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունվարի 14-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նաիրյան փողոցում «BMW» մակնիշի 34 FU 162 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղեւորներ` 2002 թ. ծնված Ա. Ն.-ը եւ 1988 թ. ծնված Լ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Սեւան քաղաքի ԲԿ, որտեղ Լ.Հ.-ը մահացել է, իսկ Ա. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, որը Սեւան քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ