News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հրամանատարությունը քայլեր է ձեռնարկում միջկորեական հարաբերությունների առողջացման մթնոլորտը վատթարացնելու համար, եւ ամբողջ Կորեայի ժողովուրդը «պետք է գիտակցի Միացյալ Նահանգների նողկալի եւ ագրեսիվ բնույթը»։ Այսպիսի մեկնաբանություն է հրապարակել Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ն լավագույն թիրախն է «Հվանսոն» հրթիռի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրանում գործակալությունը, մասնավորապես, պնդում է, որ ԱՄՆ-ն ծրագրեր ունի, որոնց մասին պաշտոնական հայտարարություններ չեն արվել, Կորեական թերակղզի ուղարկել Ronald Reagan եւ Carl Vinson ավիակիրներ: Բացի այդ, գործակալությունը նշում է տարածաշրջանում Wasp տիպի դեսանտային  նավերի տեղակայման մասին, «որի դեպքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մեկ դիվիզիայի մասշտաբով կարող են  աձ իջնել Հյուսիսային Կորեայի տարածքում»:

Մեկնաբանության մեջ նշված է, որ ԱՄՆ-ում նաեւ խոսում են Խաղաղ օվկիանոսի արեւմտյան  մասում John Stennis ավիակիրի տեղակայման հնարավոր ծրագրերի մասին, իսկ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի յոթ ամերիկյան ավաբազաներիում  կենտրնացած են «առատ թվով» կործանիչների եւ մայրցամաքային զորքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ