Քալիֆորնիայի ոստիկանությունը ձերբակալել է կոտրված ականջակալների համար մորը սպանած տղամարդուն, հաղորդում է Fox News-ը:
Հեռուստատեսության տվյալներով՝ 68-ամյա մայրը`Մեթյու Նիկոլսոնը, 28-ամյա որդու սենյակից, որը այդ պահին համակարգչային խաղեր է խաղացել, աղաղակներ է լսել եւ որոշել է ստուգել` արդյոք ամեն ինչ կարգին է: Դրանից հետո նրանց միջեւ վեճ է եղել, որի ժամանակ զայրացած տղամարդը կոտրել է իր ականջակալները։
Նիկոլսոնը համարել է, որ կատարվածում մայրն է մեղավոր եւ կրակել է նրա գլխին։ Ստացած վնասվածքներից կինը մահացել է հիվանդանոցում։