News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոտ 2000 մարդ՝ հիմնականում կանայք, Լեհաստանի մայրաքաղաքում բողոքի  ցույցի են դուրս եկել  հղիության ընդհատման մասին օրենքի խստացման դեմ:

Հունվարի 13-ին Վարշավայում լեհական Սեյմի շենքի մոտ  հավաքված ցուցարարներն իրենց ձեռքերում ունեին ցուցանակներ՝   «Ամոթ», «Օգնությունը բժշկական է, ոչ թե աստվածային», «Կանայք առանց աբորտների կմահանան» արտահայտություններով:

Լեհաստանի խորհրդարանը հունվարի 10-ին  հատուկ խորհրդարանական հանձնաժողով օրինագիծ էր ուղարկել, ըստ որի, նույնիսկ պտղի սխալ ձեւավորումը այլեւս հիմք չի լինի հղիության ընդհատման թույլտվության համար: Միեւնույն ժամանակ, Սեյմի պատգամավորների մեծամասնությունը, ներառյալ լիբերալ ընդդիմությունից մոտ 30 քաղաքական գործիչ, դեմ են  հղիության ընդհատման օրենքի լիբերալիզացմանը։

Լեհաստանում 2015 թվականից իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը պահպանողական ընտանեկան քաղաքականություն է վարում, հաղորդում է AFP գործակալությունը: Այսպիսով, երկրի իշխանություններն արդեն իսկ դադարեցրել են արհեստական հղիությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ սահմանել  հակաբեղմնավորիչ դեղամիջոցների բաց թողումը միայն դեղատոմսերով: 2016 թ. հոկտեմբերին զանգվածային բողոքներից հետո Սեյմը մերժել էր հղիության ընդհատման լրիվ արգելման մասին օրինագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ