News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները հանել են երկրում տարածված Telegram մեսենջերի արգելափակումը: Այս մասին հաղորդում է DW գործակալությունը՝ վկայակոչելով IRNA պետական գործակալությանը:

Պաշտոնյաներն այս որոշումը հիմնավորել են նրանով, որ մարքեթինգային նպատակներով մեսենջերն օգտագործող հարյուրավոր ընկերություններ դրա արգելափակման պատճառով լուրջ վնասներ են կրում։ Այսպիսով, Իրանում բարեփոխումների իրականացման կողմնակից ուժերը միջանկյալ հաղթանակ են տարել, հաղորդում է dpa գործակալությունը:

Սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումները մտցվել էին դեկտեմբերի վերջին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ Իրանում բողոքի ակցիաների էին դուրս եկել: Թեհրանում իշխանությունները պնդում էին, որ հենց Instagram սոցիալական ցանցը եւ Telegram մեսենջերն են ցուցարարներն օգտագործում իրենց գործողությունները համակարգելու համար: Սա հանգեցրեց ոչ միայն սոցիալական ցանցերի արգելափակման, այլ նաեւ համացանցի նկատմամբ պետական վերահսկողության հաստատման անհրաժեշտության մասին քննարկումներին: Այնուամենայնիվ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ իրանական խորհրդարանում քաղաքական համակարգի բարեփոխման կողմնակիցները մերժեցին այս գաղափարը` համարելով դա քաղաքացիների հիմնական իրավունքների խախտում: «Չի կարելի արգելել գիրքը միայն այն պատճառով, որ քեզ դուր չի գալիս դրա բովանդակությունը»,-որոշումը այսպես է մեկնաբանել երկրի նախագահը։

Որոշ տվյալների համաձայն՝ Իրանում Telegram-ն ունի մոտ 40 միլիոն օգտատեր: Իրանում մուտքը Instagram վերականգնվել էր հունվարի սկզբին, երբ երկրում բողոքները սկսել էին հանդարտվել:

Սակայն իսլամական հանրապետությունում Facebook-ի եւ Twitter-ի հասանելիությունը դեռեւս արգելափակված է, հաղորդում է Reuters- ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ