News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չիլիի կառավարությունը պահանջում է, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) հետաքննություն անցկացնի Doing Business-ի վարկանիշային ցուցակի կազմման ժամանակ Չիլիի մրցունակության մասին տվյալների աղավաղման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության նախագահ Միշել Բաչելետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով  տեղի ունեցածի լրջությունը՝ որպես կառավարություն  մենք պաշտոնապես Համաշխարհային բանկից պահանջում ենք ամբողջական հետաքննություն: Միջազգային կառույցների կողմից կազմվող  վարկանիշները պետք է հուսալի լինեն, քանի որ դրանք ազդում են ներդրումների եւ երկրների զարգացման վրա»,-գրել է նա իր  թվիթերյան էջում։

Չիլիի էկոնոմիկայի, զարգացման եւ զբոսաշրջության նախարար Խորխե Ռոդրիգես Գրոսին, իր հերթին, այդ մանիպուլյացիոն գործողությունն անվանել է  «անբարոյական քայլ»: «Հուսով ենք, որ ինդեքսի ճշգրտումը արագ կլինի, բայց վնասն արդեն հասցվել  է: Հուսով ենք, որ վիճակագրությունն այլեւս երբեք չի մանիպուլացվի քաղաքական նպատակների համար, հատկապես այնպիսի միջազգային մարմնի կողմից՝ ինչպիսին Համաշխարհային բանկն է»,- նրա խոսքերը փոխանցում է Canal 13 հեռուստաալիքը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ՀԲ գլխավոր տնտեսագետ Պոլ Ռոմերը հայտարարել էր, որ կազմակերպությունը կճշգրտի Doing Business-ի վարկանիշային ցուցակները վերջին չորս տարիների ընթացքում, քանի որ դրանք կարող են անարդարացիորեն կազմված լինել որոշ երկրների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ