News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թունիսի տնտեսության խստացման  եւ կենսապահովման նվազագույն մակարդակի բարձրացման միջոցների դեմ ուղղված բողոքի ակցիաներից հետո երկրի կառավարությունն հանդես է եկել ավելի քան 170 միլիոն դինար արժողությամբ (մոտ 60 միլիոն եվրո) աղքատներին աջակցության ծրագրի առաջարկով: Սոցիալական հարցերի նախարար Մուհամեդ Տրաբելսիի խոսքով՝ ծրագիրը կներառի 250 հազար ընտանիք, որոնք օգնության կարիք ունեն, հաղորդում է DW-ն:

Մասնավորապես, կառավարությունը մտադիր է ավելացնել աղքատների սոցիալական վճարումներն առնվազն 20 տոկոսով: Իշխանությունները նաեւ նպատակ ունեն աղքատ ընտանիքներին օգնել բնակարաններ ձեռք բերելու հարցում: Բացի այդ, ապագայում «առանց բացառության բոլոր թունիսցիները» երաշխավորված կլինեն բժշկական օգնությամբ, Տրաբելսիի խոսքերը մեջբերում է AFP գործակալությունը:

Նույն օրը  ավելի վաղ նախագահ Բեժի Քաիդ ալ Սեբսին արտահերթ հանդիպում էր անցկացրել կուսակցությունների, արհմիությունների եւ գործատուների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել էր հունվարի 7-ին Թունիսում տեղ գտած  բողոքի ցույցերը: Այդ պահից ի վեր, Ներքին գործերի նախարարության տվյալներով, սպանվել է առնվազն մեկ ցուցարար, ավելի քան 800 մարդ էլ ձերբակալվել է: Ցուցարարների հետ բախումների ժամանակ գրեթե 100 իրավապահներներ են  վիրավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ