News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

WikiLeaks կայքի նախկին իրազեկիչ Չելսի Մենինգը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ Սենատի ընտրություններում: Համապատասխան դիմումը արդեն իսկ ներկայացվել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով, տեղեկացնում է «Կոմմերսանտ»-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Չելսի Մենինգի գլխավոր մրցակիցը կլինի նույն նահանգից արդեն երկու անգամ ընտրված սենատոր Բեն Քարդինը:

2013 թվականին ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերը WikiLeaks կայքին փոխանցելու համար 35 տարվա ազատազրկման դատապարտված Չելսի Մենինգը մայիսին ազատ էր արձակվել: Նրան ներում էր շնորհվել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ