News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին ազգաբնակչության, փախստականների եւ միգրացիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Սայմոն Հենշոուն կլքի իր պաշտոնը։ Այս մասին հաղորդում է Kommersant.ru- ն՝ վկայակոչելով Reuters-ը եւ իր գործընկերներին ուղղված դիվանագետի նամակները:

Պարոն Հենշոուն հավաստիացրել է, որ իր գործունեության փոփոխության մասին որոշումը կապված չէ փախստականների հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության հետ: Նա բացատրել է, որ սովորել է ամեն երկու կամ երեք տարին մեկ  աշխատատեղը փոխել:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանը: Ըստ նախնական չափանիշների՝  հիմնականում մահմեդականներով բնակեցված վեց երկրների քաղաքացիներին եւ  բոլոր փախստականներին  վիզաները կտրամադրվեն միայն ԱՄՆ-ում ունեցած ընտանեկան կամ գործնական կապերի դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ