News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը հավատում է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին այն մասին, որ  նա վերջին անգամ  երկարացրել է պատժամիջոցների վերացման ռեժիմն Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» շրջանակներում, եւ ընդգծել է, որ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան նույնպես ազդանշաններ են ուղարկում իրանական ռեժիմի վրա ճնշումն ուժեղացնելու իրենց պատրաստակամության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 «Ես միանշանակ հավատում եմ նրան (ԱՄՆ նախագահին)...Մենք նաեւ տեսնում ենք, որ եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Իրանը պետք է փոխի իր վարքագիծը...Ես կարծում եմ, որ գերմանացիները սկսում են արտահայտել իրանցիների վրա գործադրվող ճնշումն ուժեղացնելու իրենց պատրաստակամությունը: Կարծում եմ, որ այս ուղղությամբ են շարժվում  նաեւ բրիտանացիները եւ ֆրանսիաները»,- ռադիոյի եթերում ասել է Էրդանը:

Իսրայելի նախարարի խոսքով՝  Իրանի գործունեությունը Սիրիայում եւ Լիբանանում, ինչպես նաեւ նրա բալիստիկ եւ միջուկային ծրագրերը կհամոզեն եվրոպական երկրներին, որ ԱՄՆ նախագահի գործողություններն արդարացված են եւ լուրջ: «Ես ենթադրում եմ, որ 120 օրվա ընթացքում, երբ նա (նախագահ Թրամփ) ստիպված կլինի որոշել, արդյոք ԱՄՆ-ն կշարունակի հավատարիմ մնալ Իրանի հետ համաձայնագրին, թե ոչ, լուրջ փոփոխություններ կլինեն»,-եզրափակել է նախարարը:

Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի պատժամիջոցների վերացման ռեժիմը

ԵՄ իշխանությունները կգնահատեն իրանական միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունների հետեւանքները

Իրանի հարցով Թրամփի որոշումից հետո ԱՄՆ-ն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հեյլի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ