News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սալմոնելլա բակտերիաներով վարակված մանկական սննդի ավելի քան 12 մլն տուփի հետկանչը կտարածվի 83 երկրի վրա: Կիրակնօրյա Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Էմանուել Բենյեն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Սկանդալը ծագել էր 2017 թվականին, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Lactalis-ի կաթնային արտադրանքի՝ սալմոնելլա բակտերիաներով հնարավոր վարակման մասին:

Դեկտեմբերին ֆրանսիական կոնցեռնը Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում մի քանի անգամ հայտարարել էր կաթնային արտադրանքի հետկանչի մասին՝ առեւտրային ցանցերին եւ բուժհաստատություններին կոչ անելով դադարեցնել 2017 թվականի փետրվարի 15-ից Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Կրաոն համայնքում տեղակայված արտադրամասում արտադրվող մանկական սննդի վաճառքը: Այնուամենայնիվ, ըստ ԶԼՄ-ների, 2018-ի հունվարի հայտնի դարձավ, որ որոշ մանրածախ առեւտրի ցանցեր, չնայած արգելքին, շարունակում էին վաճառել Lactalis-ի արտադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ