News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լատվիայում տեղակայված ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի կազմում իր զորակազմում փոփոխություն կատարելու մասին: Այս մասին տեղեկացնում է Kommersant.ru-ն:

«Մի քանի ամիս վերապատրաստում անցնելուց հետո Կանադայի զինված ուժերի մոտ 450 զինծառայողներն այժմ մեկնում են Լատվիա»,-նշված է գործակալության ֆեսբուքյան էջում։

Նախարարությունում պարզաբանել  են, որ Թագավորական կանադական գնդի 2-րդ գումարտակի զինծառայողները փոխարինելու են  կանադական գնդի առաջին գումարտակի Պատրիսիա արքայադստեր թեթեւ հետեւազորին, որոնք ժամանել էին բալթյան այս երկիր 2017 թվականի ամռանը։

Ապրիլին Լատվիայի Ադաջի պոլիգոնում  տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի միջազգային ամենամյա Summer Shield զորավարժությունը, որին մասնակցել էին ավելի քան 1,2 հազար զինծառայողներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Լյուքսեմբուրգից, Բուլղարիայից, Շվեդիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ