News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին կգլխավորի մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ստեղծված «Նասր» նոր քաղաքական կոալիցիան: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:

Դաշինքում ներառված կլինեն «Իսլամական կոչ» կուսակցության ղեկավարության, ժողովրդական աշխարհազորի (ալ Հաշդ աշ Շաաբի) ներկայացուցիչները, անկախների կուսակցությունը՝  նավթարդյունաբերության նախկին նախարար Հուսեյն ալ Շահրիստանի գլխավորությամբ, ինչպես նաեւ արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարի ղեկավարած ռեֆորմիստների շարժումը: Բացի այդ, «Նասր» դաշինքին միանալու մասին են հայտարարել սունիական մի շարք կուսակցություններ:

Նոր կառույցի քաղաքական ծրագիրը, ինչպես նշել է ալ Աբադին, նպատակ ունի պահպանել հանրապետության՝ ահաբեկչության դեմ պայքարում, ավերված քաղաքների վերականգնման գործում, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած  ձեռքբերումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ