News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ավելի լավ է ճանապարհների վերանորոգման հարցերը լուծի, այլ ոչ թե ճանապարհային հարկի գները բարձրացնի:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Ես խորհուրդ կտայի տրանսպորտի նախարարությանը, որ հայրենական մեծ պատերազմի ժամանակների ճանապարհները առաջին հերթին վերանորոգեին, նոր ճանապարհային հարկը բարձրացներին, փող ուզեին: Բեռնատարները մեղք են, ճանապարհ չունեն, ինչ փող ուզեն նրանցից: Սա էլ կաշառքի նման մի բան է ստացվում»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` դեռ հակառակը, մի բան էլ Տրանսպորտի նախարարությունը պետք է վճարի բեռնատարների վարորդներին եւ շնորհակալություն հայտնի, որ նման անմխիթար ճանապարհներով են նրանք երթեւեկում:

Նշենք, որ հարկային նոր օրենսգրքով ճանապարհային հարկ է սահմանվում Հայաստանում չհաշվառված բեռնատարների համար: Մասնավորապես, 15 օրվա համար մինչեւ 700 հազարի կարող է հասնել հարկը՝ կախված բեռնատարի քաշից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ