News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի բժիշկները եւ առողջապահության ոլորտի աշխատակիցները  կոչ են արել Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոնի Ջեքսոնին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան առողջությունը ստուգող թեստեր անցկացնել: Նամակում նշված է, որ պարբերական հոգեբանական հետազոտություններն անհրաժեշտ են 66 տարեկանն անց բոլոր պացիենտների, այդ թվում `71-ամյա Թրամփի համար:

«Առանց համապատասխան ստուգման ամերիկացիները նախագահի առողջության եւ ինքնազգացողության մասին համապատասխան տեղեկություն չեն ունենա»,-նշել են բժիշկները: Նրանք խնդրել են նյարդաբանական զննություն անցկացնել, ինչպես նաեւ թուլամտության բացահայտման ստանդարտ թեստեր եւ որոշել Դոնալդ Թրամփի տեղեկատվության ընկալման մակարդակը:

Բժիշկների մտավախությունները պայմանավորված են պարոն Թրամփի մոտ նկատվող «արտաքին ախտանիշներով»՝ ոչ պարզ  խոսք, բառերի հաճախակի կրկնություն, շարժումների համակարգման խաթարում, տեղեկատվության ընկալման խնդիրներ, վատթարացող բառապաշար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բուժզննում կատարած բժիշկ Ռոննի Ջեքսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «հոյակապ առողջություն» ունի։ Իսկ դրանից առաջ հայտարարվել էր, որ Թրամփի հոգեկան առողջության զննություն անցկացնել Ջեքսոնը մտադիր չէ։

Թրամփի բժիշկն անհամբերությամբ սպասում է բուժզննման արդյունքներին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ