News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էդինբուրգում իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը մտադիր 2018 թվականի աշնան վերջին քննարկել Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորությունը: Համապատասխան հայտարարությունը նա արել է BBC-ի «Էնդրյու Մարի շոու» կիրակնօրյա հաղորդմանը տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտին նա հայտարարել էր 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակահատվածում տարածաշրջանի անկախության մասին հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց առաջ: Այնուհետեւ Սթերջենը այս հարցում կարողացավ ստանալ Շոտլանդիայի խորհրդարանի աջակցությունը: Սակայն Շոտլանդացի ազգայնականների առաջնորդի ծրագրերը լրջորեն փոփոխեցին Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին կայացած համընդհանուր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Վերլուծաբաններն այս արդյունքը ուղղակիորեն կապեցին Սթերջենի՝ Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման երկրորդ հանրաքվեի անցկացման ակտիվ քարոզչության հետ: Առաջին պլեբիսցիտը տեղի ունեցավ 2014 թվականին: Այդ ժամանակ հաղթանակ տարան Էդինբուրգի միության կողմնակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ