News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Միացյալ Նահանգներ ներգաղթած երեխաների պաշտպանության (DACA, Deferred Action for Childhood Arrivals) ծրագրի դադարեցման մասին՝ առանց այլընտրանքի ընդունման: Համապատասխան գրառումն ԱՄՆ առաջնորդը թողել է Twitter-ի իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

2017 թվականի սեպտեմբերին Թրամփի վարչակազմը հայտարարել էր DACA-ի չեղարկման մասին: ԱՄՆ Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը այս ծրագիրը ներգաղթյալների մասին օրենսդրության դրույթների շրջանցում էր ավանել: Նա հայտնել էր, որ DACA-ի սառեցման գործընթացը կտեւի մոտ կես տարի: ԱՄՆ Կոնգրեսին առաջարկվել էր այս ընթացքում այլընտրանքային ծրագիր մշակել, սակայն այն մինչ օրս չի ներկայացվել:

«DACA-ն հավանաբար մեռած է, քանի որ իրականում այն դեմոկրատներին պետք չէ: Նրանք պարզապես ուզում են խոսել ծրագրի մասին եւ գումար կորզել Զինված ուժերից», - նշել է պետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ