News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համբուրգի Wilhelm Dechow աճուրդի տունը որոշել է մասնակցել աճուրդին եւ գնել իրերի մի մասը, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել թռիչքը Air Berlin ընկերության ինքնաթիռով վերջին տասնամյակում։

Լոտերի շարքում են երեխաների նկարչական պարագաները, կարմիր ծածկոցները, բարձերն ու աչքակապերը։ Աճուրդում նաեւ կարելի է գնել սպասք, բազկաթոռներ, ուղեկցորդուհիների սայլակներ։

Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ամենամեծ պահանջարկը կունենան շոկոլադե սրտիկները, որ ուղեւորներին տալիս էին թռիչքի ժամանակ։ Lindt ընկերությունը չգիտի՝ ինչ անել 125 հազար սրտիկների հետ Air Berlin-ի սնանկացումից հետո։

Աճուրդի կազմակերպիչը սնանկացած ընկերությունն է։ «Սնանկության գործընթաց է գնում, մի քիչ փողը չէր խանգարի»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Ռալֆ Քունքելը։

Air Berlin-ը հիմնվել է 1978 թ., եւ Գերմանիայի երկրորդ ավիաընկերությունն էր։ Օգոստոսի 15-ին ընկերությունը հայտնել էր սնանկության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ