News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կախված, թե տարվա որ եղանակին են ծնվում՝ միապետ թիթեռները կարող են ապրել 2 շաբաթից մինչեւ 5 ամիս, սակայն այս դժբախտի կյանքն ավելի կարճատեւ կլիներ, եթե չմիջամտեր Ռոմի Մակկոլսքին, հայտնում է Bored Panda-ն:

Նա մշտապես թիթեռների հանդեպ հատուկ վերաբերմունք է ունեցել: «Դրանք ինձ համար կարեւոր են անձնական պատճառներով: Մայրս մինչեւ մահանալը (գրեթե 20 տարի առաջ) ինձ ասաց. «Ռոմի, ամեն անգամ, երբ թիթեռ տեսնես, իմացիր, որ ես կողքիդ եմ, եւ որ քեզ սիրում եմ»,- ասել է կինը:

Մի անգամ նա նկատել է, որ թիթեռներն իր բակում են հաստատվել: Մակկլոսքին հագուստի պրոֆեսիոնալ դիզայներ է եւ ձեռագործի վարպետ: Այդ պատճառով, երբ նրա սիրասուններից մեկը լույս աշխարհ է եկել գործնականում առանց թեւի, նա գիտեր՝ ինչ եւ ինչպես պիտի անի:

Նա իր տուն վերածել է վիրահատարանի եւ տնային ամենօրյա իրերը օգտագործել է մի քանի օր առաջ սատկած թիթեռի դոնորային թեւը փոխպատվաստելու համար:

Մակկլոսքին նշում է, որ վիրահատությունը միջատի համար անցավ է անցել. թիթեռները թեւերի վրա ցավի ռեցեպտորներ չունեն:

«Վիրաբույժը» նշում է, որ թիթեռը թեւից զրկվել է վնասվածքի հետեւանքով, որը ստացել է ձվազատման ժամանակ: Եթե արատը գենետիկ բնույթ ունենար, թիթեռին ստիպված կլինեին սատկացնել:

Վիրահատությունը փայլուն է անցել: Մակկլոսքին լուսանկարներ է հրապարակել, որոնցում թիթեռը թռչում է ազատության մեջ եւ նեկտար հավաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ