News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

Տուժածն իրեն լավ է զգում եւ գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։

Նշենք, որ Արթուր Սուքիասյանը երեկ Օզուրգեթիի հիվանդանոցից տեղափոխվել էր Բաթումի քաղաքի հիվանդանոց։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արեւմտյան Վրաստանում Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել: Տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանն է, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի:

Սուքիասյանի վրա հարձակվել են հունվարի 13-ի առավոտյան իրենց շենքի մուտքում: Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին են հարվածել բութ առարկայով, որից հետո հափշտակել են 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր Թբիլիսիի Լիլո շուկա գնալ՝ իր խանութների համար ապրանք գնելու, եւ հենց այս պատճառով էլ մոտը այդքան խոշոր գումար ունեցել:

Ներկայումս Սուքիասյանը հիվանդանոցում է:

Ենթադրյալ չարագործները մինչեւ հիմա ձերբակալված չեն:

Տեսանյութը՝ դիտել ԱՅՍՏԵՂ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ