News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ սկսել է Սիրիայում սահմանային անվտանգության ուժերի ստեղծումը: Այս մասին հաղորդում է Defense Post պարբերականը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դաշինքը աշխատում է սիրիական ժողովրդավարական ուժերի հետ համատեղ: «Ներկայումս շուրջ 230 մարդ է նախապատրաստում: Նախատեսվում է ապահովել մոտ 30 հազար մարդ թվաքանակը», -հայտարարել է կոալիցիայի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թոմաս Վիլը:

Նրա խոսքով՝ նոր ուժերը կտեղակայվեն Եփրատ գետի հովտում `Սիրիայի տարածքի արեւմտյան եզրին, որն այժմ վերահսկվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից, ինչպես նաեւ՝ Իրաքի եւ Թուրքիայի սահմանների երկայնքով:

Հիշեցնենք, որ Թուրքական լրատվամիջոցները վերջին երկու օրվա ընթացքում հայտնում են թուրքական զինված ուժերի կողմից Աֆրինայում YPG- ի վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծման մասին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Աֆրինա շրջանում քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ գործողություններում Անկարան ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը:

Էրդողանը Աֆրինայում քրդերի դեմ օպերացիայում ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը

Էրդողանը սպառնացել է Սիրիայում մեկ շաբաթվա ընթացքում YPG դեմ գործողություն սկսել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ