News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Վաշինգտոնի՝ իր վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում սահմանային անվտանգության ուժերի ստեղծման պլանները անընդունելի են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում, որոնք լեգիտիմացնում են ահաբեկչական կազմակերպությունը. սա մտահոգիչ է: <...> Մենք պահպանում ենք ահաբեկչության դեմ ցանկացած պայքարի մեր իրավունքը: Մեր պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ կշարունակվի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Թուրքիան կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգության ապահովման համար», - Կալինին մեջբերում է NTV հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ սկսել է Սիրիայում սահմանային անվտանգության ուժերի ստեղծումը:

Թուրքական լրատվամիջոցները վերջին երկու օրվա ընթացքում հայտնում են թուրքական զինված ուժերի կողմից Աֆրինայում YPG- ի վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծման մասին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Աֆրինա շրջանում քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ գործողություններում Անկարան ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը:

Էրդողանը Աֆրինայում քրդերի դեմ օպերացիայում ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը

Էրդողանը սպառնացել է Սիրիայում մեկ շաբաթվա ընթացքում YPG դեմ գործողություն սկսել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ