News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ եւ Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղում է թույլ ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ