News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ հրթիռային հարձակումների մասին կեղծ տագնապները, ինչպես եղել է շաբաթ Հավայան կղզիներում, այլեւս չեն լինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հույս ունենք, որ դա չի կրկնվի: Դա մասամբ տեղի է ունեցել այն պատճառով, որ մարդիկ սահմանագծին են, սակայն, հնարավոր է, որ մենք վերջիվերջո այդ խնդիրը (Հյուսիսային Կորեայի) կլուծենք, եւ նրանք սահմանագծին չեն լինի»,- լրագրողներին կիրակի ասել է Թրամփը:

Նախագահը պատկերավոր է նկարագրել Հավայի նահանգի բնակիչների վիճակը, որը հաճախ համարում են Հյուսիսային Կորեայի հրթիռային հարվածի թիրախներից մեկը, այդ թվում՝ այն պատճառով, որ այնտեղ է գտնվում ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության բազան:

Շաբաթ Հավայան կղզիներում նախազգուշացում է տարածվել, որ նահանգի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է թռչում, ավելի ուշ Պենտագոնում հայտարարել են, որ տագնապը կեղծ էր: Նահանգապետ Դեւիդ Այջը պարզաբանել է, որ սա պատասխանատու ծառայությունների աշխատակիցներից մեկի սխալի հետեւանքն էր, որը ոչ այն կոճակն է սեղմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ