News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

 ԱԺ նիստերի դահլիճում հունվարի 23-ին, ժամը 11-ին հրավիրվում է առանձին ապրանքնատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նշել է, թե լսումները հրավիրվում են՝ հաշվի առնելով հասարակական եւ քաղաքական շրջանակներում, առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաեւ այս առնչությամբ նախագահի առաջարկները։

«Խնդրում եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին իրավասու մյուս հանձնաժողովների հետ համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումների անցկացումը՝ ապահովելով իրավասու եւ շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը»,-նշեց նա:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ինքը ճի՞շտ է հասկացել, որ թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները Սերժ Սարգսյանի հանձնարարականով են կազմակերպվում։

Ի պատասխան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Դուք հավանաբար լավ չլսեցիք, ես ասեցի, որ այդ հարցին անդրադարձել է նախագահը և իր առաջարկություններն է ներկայացրել հարցի շուրջ, բայց հանձնարարական բառը չեմ հնչեցրել, սա մեր նախաձեռնությունն է։ Ավելին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, որպես ծրագրային մոտեցում կարծում է, որ ընդհանրապես այդ հարցին պետք է ժամանակ առ ժամանակ անդրադառնա թե մշտադիտարկման, թե վերլուծական աշխատանք իրականացնելով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս թեմայով խորհրդակցություն էր տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Դրանից հետո ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն առաջարկել էր թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով բարձրացվել են մի շարք ապրանքնատեսակների, այդ թվում դիզվառելիքի, բենզինի ու գազի ակցիզային հարկերի դրույքաչափերը, որի հետեւանքով այդ ապրանքները թանկացել են: Նշենք նաեւ, որ 2017 թվականի ընթացքում թանկացել են նաեւ կաթնամթերքը, միսը, ձկնեղենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ