Նավթի համաշխարհային գները աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով ավելացել են 0,09 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 69,93 դոլարի:
WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,34 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 64,52 դոլար: