ԱՄՆ-ի Սանտա Անա քաղաքում անսովոր վթար է տեղի ունեցել՝ մեքենան մխրճվել է շենքի երկրորդ հարկի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ն:
Ավտոմեքենան բարձր արագությամբ բախվել է արգելապատնեշին եւ դուրս թռչելով ճանապարհից՝ «վայրէջք կատարել» ատամնաբուժական կլինիկայի երկրորդ հարկում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են հանել երկու հոգու, որոնք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Վարորդը հետագայում խոստովանել է, որ թմրամիջոցների ազդեցության տակ է եղել: