Բաղդադում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված կրկնակի ահաբեկչական հարձակման հետեւանքով մոտ 100 մարդ է տուժել, հայտնում է «Ալ Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր երկուշաբթի օրը ահաբեկչության հետեւանքով 26 մարդու մահվան մասին:
«Բաղդադի կենտրոնի Թայրան հրապարակում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված կրկնակի ահաբեկչության հետեւանքով 26 մարդ է զոհվել, 95 մարդ վիրավորվել է», - հայտնել է աղբյուրը:
Որեւէ ահաբեկչական խմբավորում դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: